Նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան
Քաղաքական
16:07 13/03/2017

Նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին:Իրանի դեսպանը հավելել է, որ ներկայում վարչապետի այցի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն են կատարվում:Դեսպան Սաջջադին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Հայաստան միջկառավարական տնտեսական համաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում, կարևորելով Իրանի հետ տնտեսական կարպերի խորացումը, մասնավորապես նշել է. «Միաժամանակ, մենք պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակացություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»։

«Իրանի հետ մենք ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Placeholder
Նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան