«Փակուղի» ֆիլմն այա ամիս մասնակցում է երկու միջազգային կինոփառատոնի
Մշակույթ
19:23 13/03/2017
Հայաստան

«Փակուղի» ֆիլմն այա ամիս մասնակցում է երկու միջազգային կինոփառատոնի

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր  Հարություն Խաչատրյանի  «Փակուղի» ֆիլմը այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում: «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռումինիայում այսօր մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի  10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում:

Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին  Շվեյացարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում: 

Placeholder
«Փակուղի» ֆիլմն այա ամիս մասնակցում է երկու միջազգային կինոփառատոնի