Իտալիայում առաջին անգամ ներկայացվել է Հիտլերի կտավը
Մշակույթ
18:01 13/03/2017
Աշխարհ

Իտալիայում առաջին անգամ ներկայացվել է Հիտլերի կտավը

Իտալական ոչ մեծ Սալո քաղաքում բացվել է «Խելագարության թանգարան» ցուցահանդես, որտեղ ներկայացված է նաև Ադոլֆ Հիտլերի կտավը:

Գազետա.ռու կայքը, հղում անելով Corriere della Sera-ին, գրում է, որ ներկայացված է Հիտլերի ոչ մեծ չափսերի յուղաներկ աշխատանքը:

«Դա արվեստ չէ, այլ  կեղտի կտոր, ներկայացած է հուսահատ մարդ: Դա բռնապետի աշխատանք չէ, այլ անզգամ մարդու ստեղծագործություն»,- նկարագրել է կտավը ցուցահանդեսի կազմակերպիչը:

Նկարը նախկինում երբեք չի ցուցադրվել, այն բերվել է Գերմանիայից՝ մասնավոր հավաքածուից:  Ցուցահանդեսում ներկայացված է ևս 200 աշխատանք՝ նվիրված «քաղաքական խելագարություններին»:

Ցուցահանդեսը շարուակվելու է մինչև նոյեմբերի 16-ը:
 

Placeholder
Իտալիայում առաջին անգամ ներկայացվել է Հիտլերի կտավը