ՀՀԿ-ն Գյումրիում  կոնֆետներ է բաժանում. ՀԺ
Օրվա մամուլ
09:20 14/03/2017
Հայաստան

ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետներ է բաժանում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ին  տեղեկություններ են հասել, որ ՀՀԿ-ի Գյումրու  կենտրոնական  շտաբից  արկղներով  կոնֆետներ են բաժանում։  Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրապետականները այս գործընթացը սկսել են 2-3 օր առաջ։

Տեղեկությունները ճշտելու համար թերթի թղթակիցը կապ է հաստատել Շիրակի մարզում  ՀՀԿ-ի նախընտրական  շտաբի ղեկավար  Սամվել Նիկոյանի հետ։  Նիկոյանը չի հերքել  տեղեկությունն՝ ասելով. «Դա քարոզչական նյութ է, օրենքի շրջանակներում է արվում։  Մի ժամանակ էլ  գրիչ, գլխարկ ու այլ բաներ էին բաժանում կուսակցության նշաններով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետներ է բաժանում. ՀԺ