Պաշտպանության նախարարի՝  նախագահի հետ Մոսկվա մեկնելն ուշագրավ է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:09 14/03/2017
Հայաստան

Պաշտպանության նախարարի՝ նախագահի հետ Մոսկվա մեկնելն ուշագրավ է. «Ժողովուրդ»

Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի  նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով  այսօր  մեկնել է Մոսկվա:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  հանդիպման ժամանակ  քննարկվելիք հիմնական  թեման  ևս  լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը գրել է. «Հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև  պաշտպանության նախարար,  ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող  Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ  կարպերի վարչությունից  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  հաստատել են այդ փաստը: Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է»:

Placeholder
Պաշտպանության նախարարի՝ նախագահի հետ Մոսկվա մեկնելն ուշագրավ է. «Ժողովուրդ»