Մոուրինյոն պատասխանել է իրեն Հուդա անվանողներին
Սպորտ
11:00 14/03/2017
Աշխարհ

Մոուրինյոն պատասխանել է իրեն Հուդա անվանողներին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Չելսիի երկրպագուներին, ովքեր իրեն Հուդա էին անվանել:

«Նրանք կարող են իմ հասցեին ասել այն, ինչ հարկավոր են համարում: Քանի դեռ  չի հայտնվել մի մարզիչ, որը «Չելսիին» կբերի չեմպիոնատում չորրորդ հաղթանակը, ես շարունակում եմ մնալ առաջինը: Երբ հայտնվի նման մարզիչ, ես կդառնամ երկրորդը: Իսկ առայժմ Հուդան առաջինն է»,-ասել է նա:

«Sport.ru»-ն հիշեցնում է, որ պորտուգալացի մարզիչը լոնդոնյան թիմի հետ աշխատել է 2004-2007 թվականներին, իսկ 2013-2015 թվականներին երեք անգամ  արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ոսկե մեդալների: Ոչ մեծ ընդմիջումից հետո նա ղեկավարել է «Մանչեսթր Յունայթեդ»-ը, որը հանդիսանում է կապույտների հիմնական մրցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ  «Մանչեսթր Յունայթեդ»-ը «Չելսի»-ին պարտվեց 0:1 հաշվով:
 

Placeholder
Մոուրինյոն պատասխանել է իրեն Հուդա անվանողներին