Սասուն Միքայելյան. Իշխանության քաղաքական զինանոցը դատարկ է
Քաղաքական
11:46 14/03/2017
Հայաստան

Սասուն Միքայելյան. Իշխանության քաղաքական զինանոցը դատարկ է

«Ելք» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը քարոզարշավի ընթացքում դեռ խոչընդոտների, խնդիրների չի հանդիպել:

«Գիտեք, ամսի 11-ին մենք ամբողջ մարզում ավտոերթ արեցինք ոստիկանության ուղեկցությամբ, շատ բարձր մակարդակով, վերջում էլ զանգահարցեին՝ հո պրոբլեմ չի եղել: Շատ նորմալ անցնում է, էն ինչ-որ արվում է, պետք է ասվի, մենք էլ ընդդիմությունն ենք, ինչ կա, էդ պիտի ասենք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Պատգամավորության թեկնածուի գնահատմամբ, երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, բայց այն համոզմանն է, որ քաղաքական ուժերը միայնակ չեն կարող հասնել իշխանափոխության կամ համակարգային փոփոխության:

«Իշխանությունն էլ պետք է հասկանա, որ իր քաղաքական զինանոցը դատարկ է, պետք է զիջի: Ավելի ճիշտ կլինի, որ մենք քաղաքակիրթ ճանապարհով հասնենք իշխանափոխության»,-ասաց նա:

Անդրադառնալով Հրազդանում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելու մասին հարցին, Սասուն Միքայելյանն ասաց. «Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի, ինչ-որ տեղ կգնայի Օհանյանի շտաբ:  Ես էդ կարգի մարդ չեմ, որ իմ անցյալը ջնջեմ: Օհանյանի հետ երկար ճամփա ենք անցել, իմ հարաբերությունները պահում եմ ու կպահեմ մինչև վերջ, անկախ քաղաքական հայացքներից»:

Հարցին, երբ ինքը կալանավորված էր, ինչո՞ւ Օհանյանն այդ ժամանակ իրեն չէր այցելում, Միքայելյանն ասաց, մարդիկ շատ բան չգիտեն:

«Երբ ինձ կալանավորել էին, իմ տղեն Ժողինստիտուտն ավարտել է, տարել են բանակ: Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ: Մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում, ու էդ անձինք իրավունք չունեն իրարից նեղանալու, իրար փնովելու»:

Placeholder
Սասուն Միքայելյան. Իշխանության քաղաքական զինանոցը դատարկ է