Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի
Քաղաքական
16:03 14/03/2017

Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի

«Բաքվի կեղծավորությունը սահման չունի: Պատերազմի կողմնակից դեսպանը ցանկանում է  ղեկավարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»: Այսպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այն լուրերին, ըստ որի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և  մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO):
 

Բալայանը տեղադրել է հղումը, որտեղ Ադրբեջանի դեսպանը հայտարել էր, որ ԼՂ խնդիրի լուծումը դիվանագիտական ճանապարհով անարդյունավետ է, այդ պատճառով Բաքուն ընտրելու է խնդրի կարգավորման ռազմական ուղին:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող քարտուղար Իրինա Բոկովայի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է: Բաքվում համոզված են, որ երգիչ դեսպնը կարող է իր մեծ ավանդն ունենալ կազմակերպության զարգացման գործում: Ընտրությունները կայանալու են աշնանը, իսկ մինչ այդ թեկնածությունները դրվում են կազմակերպության գործադիր խորհրդի քննարկմանը:

Ապրիլի 1-ին UNESCO-ի գործադիր խորհուրդը կազմակերպության անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, պաշտոնապես հայտնելու է առաջադրված բոլոր թեկնածուների անունները։

 

Placeholder
Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի