Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔԱԳՎ. Իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:
ՔԱԳՎ-ից հայտնեցին, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն:
Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:
«Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում»,-ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ: