Հայ նկարիչների գլուխգործոցները՝ Մոսկվայում
Մշակույթ
15:15 14/03/2017

Հայ նկարիչների գլուխգործոցները՝ Մոսկվայում

Ռուսաստանցիները «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսի շրջանակում կարող են ծանոթանել  հայ ավելի քան 20 նկարիչների 58 գլուխգործոցների: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է  մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Գրում է  vogue-ն:

Նկարներում ներկայացված են հայրենի բնությունը,  հասքանչ լեռները, միջնադարյան փառահեղ տաճարները, ավանդական հիանալի խոհանոցը:

Հայաստանի ազգային պատկերասրահից Մոսկվա են տեղափոխվելու Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեջյանի ու այլ արվեստագետների գործերը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 4-ը:

Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է  XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է  ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):













Placeholder
Հայ նկարիչների գլուխգործոցները՝ Մոսկվայում