Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպն անձամբ Սամվել  Բաբայանն է կազմակերպել  և համակարգել. «Հայկական Ժամանակ»
Օրվա մամուլ
09:21 15/03/2017
Հայաստան

Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել. «Հայկական Ժամանակ»

Երեկ վաղ առավոտյան  տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի  Ջրառատ  գյուղում նախօրեին արձանագրված  միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։  Չի բացառվում,  նույնիսկ, որ այն միակը չլինի։  Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում  նոր կրակոցներ  հնչեցին  և նոր վիրավորներ տեղափոխվեցին  հիվանդանոց։

«Հայկական Ժամանակ»-ի  աղբյուրը պատմում էր, որ այս բախումները  միակ հնարավորությունն են  ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում  մասնակից ընդդիմադիր  ուժերի  նկատմամբ զգալի  առավելություն ձեռք բերելու  տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն  ընկալվելու և վիճակը բեկելու համար։  Երեկվա միջադեպը  հենց այդ տրամաբանության մեջ է։

«Ըստ մեր տեղեկությունների՝ երեկվա միջադեպն  անձամբ Սամվել  Բաբայանն է կազմակերպել  և համակարգել»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը։

Placeholder
Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել. «Հայկական Ժամանակ»