ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:26 15/03/2017
Հայաստան

ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել. «Ժամանակ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի  մարդկանցից մեկը  «Գազպրոմ Արմենիա»  ընկերության նախկին  գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ  Վարդան Հարությունյանը  երկրով մեկ  ամբողջ ՊԵԿ համակարգի  աշխատակիցներին  հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։

Անանուն մնալու պայմանով  ՊԵԿ աշխատակիցներից  «Ժամանակ»-ին պատմել են, որ հարկային ստորաբաժանումների  տնօրենները  բոլոր աշխատակիցներին  կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների  ընտանիքների  անձնագրերի տվյալները ներկայացնել։  Իսկ ով համարձակվում է  հրաժարվել կամ  բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատավություն ունի, վերադասը հորդորում է  անձնագրի տվյալներից բացի  ներկայացնել նաև ազատման  դիմումը։  Ընդ որում,  անձնագրային  տվյալների հավաքագրումից բացի, ՊԵԿ ղեկավարությունն  իր աշխատակիցներին  յուրաքանչյուր  ընտրատարածքում  մատնացույց է   անում նաև  ՀՀԿ-ի  այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել։

Պարզվում է, որ նույն ռեպրեսիվ  մեթոդներով  Վարդան Հարությունյանը  աշխատել է  «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնում։

Placeholder
ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել. «Ժամանակ»