«New York- Երևան Ջազ միացում»-ը՝ մարտի  22-ին
Մշակույթ
09:40 15/03/2017
Հայաստան

«New York- Երևան Ջազ միացում»-ը՝ մարտի 22-ին

Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի  22-ին տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն,  Յալլա Բալինի՝ վոկալ,  Քիտ  Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից)  և  55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգի կազմակերպիչները նշում են, որ Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը  առաջին անգամ՝  նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ,  կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական  մշակումները: Հայկական  մեղեդիների  ջազային մշակումները  նպաստում  են   ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու  տարածմանը:  Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև  վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական  երգերի իր հետաքրքիր կատարմամբ:

«Ջազ միացում   NEW YORK – ԵՐԵՎԱՆ» խորագրով  նոր համերգային  նախագիծն  իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Placeholder
«New York- Երևան Ջազ միացում»-ը՝ մարտի 22-ին