«Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը զարգանա». վարչապետ
Տնտեսություն
15:54 16/03/2017
Հայաստան

«Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը զարգանա». վարչապետ

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում»,-այսօր «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ իր նորհավորանքի խոսքում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը:

Աղբյուրը հայտնում է, որ «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից:


 

Placeholder
«Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը զարգանա». վարչապետ