«Քըրթ կտրում ենք». վարչապետը  անարդյունավետ աշխատող պետական ընկերությունների մասին
Տնտեսություն
16:23 16/03/2017
Հայաստան

«Քըրթ կտրում ենք». վարչապետը անարդյունավետ աշխատող պետական ընկերությունների մասին

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվեց` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների ղեկավարների գործունեության վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները:

Աշոտ Մարկոսյանը հայտնեց, որ հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, երեկ ամփոփել են եղած առաջարկությունները, դրանց ավելացրել են իրենց  առաջարկությունները, որտեղ հարցերի պատասխաններն ամբողջությամբ ընդգրկված են:

«Էն, ինչն անհույս է, տարեցտարի այ սենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ-որ ծրագիրը պրինցիպիալ փոխում ա, և մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք, էն որ տարեցտարի գալիս ա, անհասկանալի ա՝ ինչի ենք մենք սուբսիդավորում, որևէ արդյունք չկա, անձնակազմ ա պահում և այլն», - նշեց Կարեն Կարապետյանը։

 

Placeholder
«Քըրթ կտրում ենք». վարչապետը անարդյունավետ աշխատող պետական ընկերությունների մասին