ՔԱԳՎ. Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի
Տնտեսություն
12:40 16/03/2017

ՔԱԳՎ. Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի

Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի: Թռիչքներն իրականացրել են «Իրան Ասեման» և «Մահան Էյր» ավիաընկերությունները:  ​«Իրան Ասեման» ավիաընկերությունը փոխադրել է 124 ուղևոր, իսկ «Մահան Էյր» ավիաընկերությունը՝ 168: Հայտնում են ՔԱԳՎ-ից:

«Այսօր ևս ավիաընկերությունները նույն երթուղով նախատեսում են մեկական չվերթ իրականացնել: Ակնկալվում է 270 իրանցու մուտք Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ իրանական մի շարք ավիաընկերություններ երեկվանից՝ մարտի 15-ից, սկսել են ավելացնել թռիչքների հաճախականությունը: Նովրուզ տոնին ընդառաջ՝ իրանական ավիաընկերությունները կիրականացնեն 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ»,-ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:

Placeholder
ՔԱԳՎ. Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի