Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը բավարարվել է
Իրավունք
15:59 17/03/2017

Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը բավարարվել է

Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։

Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։

Placeholder
Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը բավարարվել է