Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքերը
Կրթություն, գիտություն
15:52 17/03/2017

Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքերը

Երևանում այսօր ներկայացվեցին «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները:

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Ավետիք Մեջլումյանի խոսքով, իրենք աշխատել են նախարարության աշխատակիցների, ոլորտի փորձագետների, հրատարակչությունների, ուսուցիչների, ծնողնբերի, աշակերտների հետ, ուսումնասիրության մեր ներառել են որակական ու քանակական բաղադրիչները:

Անդրադառնալով արդյունքներին, Մեջլումյանն ասաց, թեև  վճարովի պարապմունքը ընդունված բան է նաև այլ երկրներում, բայց այստեղ կարող են լինել շահերի բախում, միտումնավոր, ուղղորդում, չարաշահում:

«Օրինակ, 12-րդ դասարանում աշակերտների 60 տոկոսը պարապում է կրկնուսույցների մոտ:  Երևանում  պարապողներն ավելի շատ են, մարզերում՝ 52 տոկոսը: Ստացվում է, որ 12-րդ դասարանի յուրաքանչյուր երրորդ երեխան պարապում են»,-ասաց նա:

Արդյունքների համաձայն, ամսական վճարի միջին չափը 16.600 դրամ է:

«Միգուցե առաջին հայացքից բաձր թիվ չէ, սակայն հաշվի առնելով Հայաստանում աղքատության մակարդակը, այն մեծ բեռ կարող է լինել ընտանիքների համար»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ դա միջիացված թիվն է:

Անդրադառնալով դպրոցներին ձեռնարկատաիրական գործունեությունը թույլատրող որոշմանը, բանախոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ լրացուցիչ կրթական ծրագրերը չպետք է համընկնեն առարկայացանկում ընդգրկված դասընթացների հետ:

«Սա կանխարգելում է, որ գործառույթների կրկնություն չլինի, մյուս կողմից էլ սահմանափակում է: Օրինակ, դպրոցում չեն կարող նույն ուսումնական ծրագրով լրացուցիչ կրթական ծրագիր: Դրա համար գտնում են շրջանցման ուղիներ, առավել տարածված է, որ չեն ձևակերպում: Քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, միայն 10 դպրոցում է, որ  պայմանագրի հիման վրա ուսուցում է կատարվում»,-ասաց նա:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքերը