Համագործակցությունը ԵՊՀ-ի հետ բարձր մակարդակի վրա է. Արցախի նախագահ
Քաղաքական
18:56 18/03/2017
ԼՂՀ

Համագործակցությունը ԵՊՀ-ի հետ բարձր մակարդակի վրա է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնւմ են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջև համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարևորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել նաև ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Placeholder