Էրդողանը ԵՄ-ում ապրող թուրքերին կոչ է արել հինգ երեխա ունենալ
Քաղաքական
13:44 18/03/2017

Էրդողանը ԵՄ-ում ապրող թուրքերին կոչ է արել հինգ երեխա ունենալ

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ տարածքում ապրող թուրք ընտանիքներին կոչ է արել  ունենալ երեխա: Hurriyet-ի փոխանցմամբ,  նա հայտարարել է, որ թուրքերն են Եվրոպայի ապագան, այդ պատճառով պետք է ընդլայնեն իրենց ներկայացվածությունը եվրոպացիների թվում:

«Ես կոչ եմ անում  Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին, քույրերին ու եղբայրներին ունենալ ոչ թե երեք, այլ հինգ երեխա»,-ասել է նա:

Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպան հիմա նրանց հայրենիքն է, նրանք պետք է այնտեղ զարգանան:

«Սկսեք նոր բիզնես-ծրագրեր,  տարեք ձեր երեխաներին լավագույն դպրոցները, այնպես արեք, որ ձեր ընտանիքներն ապրեն լավագույն շրջաններում, վարեք լավագույն մեքենաները, ապրեք ամենագեղեցիկ տներում: Դա կլինի լավագույն պատասխանը մեր նկատմամբ կիրառված  անարդարության, անտագոնիզմի»,-ասել  է նա:

 

Placeholder
Էրդողանը ԵՄ-ում ապրող թուրքերին կոչ է արել հինգ երեխա ունենալ