Հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է. ՀԺ
Օրվա մամուլ
09:21 18/03/2017
Հայաստան

Հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է. ՀԺ

Ինչպես և սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է: Երեկ մեկ դոլարի հաշվարկային  փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է  483 դրամ 51 լումա, այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր:

«Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին  հարևան Իրանում տոնվող Նովրուզով: Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր  իրանցիներ  մի քանի օրով այցելում են  Հայաստան և այստեղ նշում տոնը:  Ընդ որում, հիմնական հոսքը կսկսվի այսօր, բայց արդեն Հայաստան եկած իրանցիների  ծախսած  արժույթը ազդեցություն է թողել  դրամի փոխարժեքի վրա: Ըստ որոշ հաշվարկների,  իրանցի զբոսաշրջիկների հոսքը 2-2.5 տոկոսով  արժևորում է դրամը:  Անցած տարի այս օրերին  Հայաստան էին ժամանել  մոտ 32 հազար իրանցիներ:  Թե ինչպիսին կլինի  այս տարվա ցուցանիշը,  դեռ դժվար է ասել:

Վերջին տարիներին նկատվում է միտում,  որ շատ իրանցիներ մուտք են գործում Հայաստան,  սակայն ճանապարհը շարունակում են մինչև Վրաստան և հանգրվանում այնտեղ:  Դա պայմանավորված է նրանով, որ  Վրաստանի զբոսաշրջային  ինդուստրիան  ավելի լավ է զարգացած: Այս տարի արձանագրվելիք  ցուցանիշը  ցույց կտա,  թե որքանով է ավելի գրավիչ դարձել Հայաստանը  մեկ տարվա ընթացքում:

Placeholder