Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը կմասնակցեն  ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններին
Սպորտ
16:28 18/03/2017
Հայաստան

Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը կմասնակցեն ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններին

Մարտի 29-ին Սենթ Լուիս քաղաքում կմեկնարկեն ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, տղամարդկանց առաջնությունը հավաքել է հզոր կազմ:

Մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 2-րդ, 3-րդ և 6-րդ շախմատիստները` Ուեսլին Սոն (2822), Ֆաբիանո Կարուանան (2817) և Հիկարու Նակամուրան (2793): Մրցաշարի մասնակիցների թվում է նաև մինչև 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող Ջեֆֆրի Սյունը (2674):

Մրցաշարին մասնակցում են հանրահայտ գրոսմայստերներ, Միացյալ Նահանգների քառակի չեմպիոններ Գատա Կամսկին (2659) ու Ալեքսանդր Շաբալովը (2556) և 2006 թվականի չեմպիոն Ալեքսանդր Օնիշչուկը (2667): Ուժեղագույն այս մրցաշարում հանդես է գալու նաև Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը(2645):

Ընդհանուր առմամբ չեմպիոնի կոչման համար կպայքարեն 12 շախմատիստ:

Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Կանանց մրցաշարում նույնպես 12 մասնակից կպայքարեն չեմպիոնուհու կոչման համար. ԱՄՆ-ի յոթակի չեմպիոնուհի Իրինա Կռուշը, ԱՄն-ի քառակի և Ուկրաինայի եռակի չեմպիոնուհի Աննա Զատոնսկիխը, 2016 թվականի չեմպիոնուհի Նազի Պայկիձեն և 2016 թվականի փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը:

Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Placeholder
Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը կմասնակցեն ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններին