Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
10:33 20/03/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,82%-ով՝  հասնելով  48,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,60%-ով՝ հասնելով բարելի համար 51,45  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են