Լևոն  Ալթունյանը որոշել է ինքնակամ  հրաժարվել  նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:12 21/03/2017
Հայաստան

Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Լևոն  Ալթունյանը որոշել է ինքնակամ  հրաժարվել  նախարարի պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  նա իր խիստ մտերիմ շրջապատում  հայտարարել է, որ  առողջապահության նախարարությունն իր տեղը չէ,  և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին:
Նախարարի խոսնակ  Անահիտ Հայթայանը  հերքել է այդ լուրը՝  ասելով, թե  չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը՝  հեռահար ծրագրերով աշխատում է:  Այժմ աշխատանքայի այցով գտնվում է Վրաստանում»: Իսկ ահա  անձամբ նախարար Ալթունյանը  «Ժողովուրդ»-ի հարցին, թե  ապրիլի 2-ից հետո  մնալու եք ձեր  պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ինչ իմանամ,  Դուք եթե հիմա մոտավորապես  2.5 միլիոն հարցում  կատարեք,  կարող եք ինձ ասել՝ կմնամ, թե չէ»:

Placeholder
Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»