ԲՀԿ-ական թեկնածուներ Զոհրաբ Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:13 22/03/2017
Հայաստան

ԲՀԿ-ական թեկնածուներ Զոհրաբ Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև:

«Ինչպես տեղեկացանք շտաբներից մեկից, Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ»,-հավելել է թերթը:

Placeholder
ԲՀԿ-ական թեկնածուներ Զոհրաբ Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»