ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական  մեթոդներով. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:09 22/03/2017
Հայաստան

ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով. «Ժողովուրդ»

ՀՀԿ նախընտրական հանդիպումներին  մարդկանց «բերման են ենթարկում» վարչական  մեթոդներով: Օրինակ՝ այսօր ՀՀԿ-ականները  վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ,  պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել  Արարատի մարզում:  Եվ ինչպես տեղեկացրել են «Ժողովուրդ»-ի աղբյուրները,  հանդիպումը մարդաշատ դարձնելու համար  Արարատի մարզի մի շարք դպրոցների  ուսուցիչների  հրահանգվել է ամեն գնով  ներկա գտնվել  ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝  ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել և սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ  ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում  կպահեն մեկ օրվա աշխատավարձը:

Չնայած նրան, որ ոչ մի ուսուցչի այդ փաստը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ,  որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից  պահումներ չանեն:  Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է  ՀՀԿ-ի Արարատի մարզի  շտաբի պետ Ալիկ Սարգսյանին, որն ասել է.«Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել,  ես այդ հարցերով չեմ զբաղվում»:

Placeholder
ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով. «Ժողովուրդ»