Իրական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հաջողություններ. Օհանյան
Քաղաքական
16:23 22/03/2017
Հայաստան

Իրական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հաջողություններ. Օհանյան

«Մեր դաշինքին համապատասխան քվե տալուց հետո ձեզ հետ միասին ձևավորելու ենք իշխանությունը: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի իշխանությունը տանք մեր ժողովրդին»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Բյուրականում  քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սերյան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենց ծրագիրն իրականացնելու են մի քանի ուղղությամբ, ցույց են տալուս ժողովրդին, որ իրական աշխատանքի արդյունքում կարող են ունենալ կամաց-կամաց հաջողություններ:

«Բայց կամաց-կամաց քայլերը մեզ համար չեն, տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ այդ մարտահրավերները, սպառնալիքները չափազանց արագ տեմպերով են գալիս Հայաստան: Պետք է արագ որոշումներ ընդունենք, թռիչքային աճ լինի, բարեփոխումներ ունենանք»,- ասաց Ս. Օհանյանը՝ մանրամասն ներկայացնելով տարբեր ոլորտներում իրենց ծրագրով առաջարկվող լուծումները:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, դաշինքի   պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք  համալիր ծրագիր են  առաջարկում Հայաստանի բոլոր ազատ, անկախ մտածող քաղաքացիներին:

«Ազատագրվելով սեփական վախերից, ստրկամտությունից, հավատալով մենք մեզ՝ միայն այդ դեպքում կարող  ենք ունենալ արդար ընտրություն, որը բերելու է ձեզ ընտրված իշխանություն, որը հանձնառու, հաշվետու է լինելու ձեր առաջ»,- նշեց նա:


 

Placeholder
Իրական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հաջողություններ. Օհանյան