Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումը մեր աշխատանքի կարևորագույն ասպեկտն է. Վարդան Տողանյան
Տնտեսություն
14:07 22/03/2017
Հայաստան

Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումը մեր աշխատանքի կարևորագույն ասպեկտն է. Վարդան Տողանյան

Վաղը՝ մարտին 23-ին Հայաստան կժամանի միջին բիզնեսի առաջնորդների ռուսական խումբը: Այսօր տեղի ունեցած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ներդրումների թեմային:

«Վաղը Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահին առընթեր ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից գլխավորվող մեծ խումբ՝ այսպես կոչված, բիզնես առաջնորդների ակումբ՝ բաղկացած 30 անձից: Խումբը գլխավորում է Արտյոմ Ավետիսյանը»։

Դեսպանը նշեց, որ բիզնես առաջնորդները  իրենց հայ գործընկերների հետ համատեղ, ուրբաթ օրը կանցկացնեն լիագումար նիստ, նաև այցեր կկատարեն տարբեր ձեռնարկություններ և կքննարկեն տարբեր ներդրումային նախագծեր։

Վարդան Տողանյանը շեշտեց, որ Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումն իրենց աշխատանքի կարևորագույն ասպեկտն է։

Placeholder
Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումը մեր աշխատանքի կարևորագույն ասպեկտն է. Վարդան Տողանյան