Երկու մեդալ բռնցքամարտի` Անապայի մրցաշարից
Սպորտ
18:18 22/03/2017

Երկու մեդալ բռնցքամարտի` Անապայի մրցաշարից

Անապայում ավարտվել է բռնցքամարտի` Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը:

ՀԱՕԿ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երկու մեդալ: Բրոնզե պարգևի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը:

Երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա մեկնել էր 6 բռնցքամարտիկ:

Placeholder
Երկու մեդալ բռնցքամարտի` Անապայի մրցաշարից