Լևոն Արոնյանը հանդես կգա Grenke Chess Classic մրցաշարում
Սպորտ
14:07 23/03/2017

Լևոն Արոնյանը հանդես կգա Grenke Chess Classic մրցաշարում

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:

ՀԱՕԿ պաշտոնական կայքի հաղորդմամբ, ութ գրոսմեյստերներ, այդ թվում Լևոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձև մրցակարգով:

Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):
 

Placeholder