«Ելք» դաշինքի լուծումները՝  գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար
Քաղաքական
15:32 24/03/2017
Հայաստան

«Ելք» դաշինքի լուծումները՝ գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար

Արդյունաբերությունը և գիտությունը պետք է սերտորեն կապված լինեն, ինչը կբերի երկու ոլորտների զարգացմանը: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքերով՝  արդյունաբերության և գիտության զարգացման համար որպես առաջնային ճյուղ համարում են ռազմարդյունաբերության զարգացումը: «Ամենաշատ օգտագործվող ռազմական նյութերը, տեխնիկայի մասերը պետք է սկսել արտադրել Հայաստանում: Դա միաժամանակ կբերի և արդյունաբերության, և գիտության զարգացմանը»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա՝ կարելի է կիրառել ամերիկյան փորձը, ըստ որի՝  ռազմական նշանակության պրոյեկտները բաժանվում են մասերի, ապառազմականացվում են և իջեցվում շուկա, դրա վրա կարող են աշխատել և գիտնականները, և մասնավոր ընկերությունները:

Placeholder
«Ելք» դաշինքի լուծումները՝ գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար