Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ. վարչապետ
Տնտեսություն
17:51 24/03/2017
Հայաստան

Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝  վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան կհաղորդի ոլորտում ծավալված համագործակցությանը:

«Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ և կարևորում ենք ԵԱՏՄ
շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը», - ասել է կառավարության ղեկավարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ՀՀ վարչապետին տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ  թվայնացման և ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին,ինչպես նաև  յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին:
 

Placeholder
Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ. վարչապետ