Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է  մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք
Իրավունք
20:21 24/03/2017
Հայաստան

Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:

Ոստիկանության հաղորդմամբ, արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 13, խարդախության 6 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք