Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Սպորտ
12:27 24/03/2017
Հայաստան

Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2016 թ. լավագույն մարզչի և լավագույն ֆուտբոլիստների եռյակի պարգևատրության արարողությունը:

Դեռևս դեկտեմբեր ամսին հայտնի էր դարձել, որ իր մարզական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ և 6-րդ տարին անընդմեջ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն էր, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին:
Հայաստանի 2016 թ. լավագույն մարզչի կոչումը բաժին էր հասել Վարդան Բիչախչյանին:

Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները:

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպման առիթով վերոնշյալ ֆուտբոլիստները ժամանել են հավաքականի ճամբար և, օգտվելով առիթից, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակները հանձնեց տերերին:
















 

Placeholder
Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը