Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
12:00 24/03/2017
Հայաստան

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:  Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝  հասնելով  47,88  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,42%-ով՝ հասնելով բարելի համար 50,68  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են