ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև  Դաշնակցության  օգտին. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 25/03/2017
Հայաստան

ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով  Հանրապետական կուսակցությունը որոշ  մարզերում  տեղական պաշտոնյաներին  հանձնարարել է  առաջիկա ԱԺ ընտրությունների  համար զուգահեռաբար  աշխատել նաև  Դաշնակցության օգտին։  Այդ մարզերից է նաև Շիրակը։

Այդ նպատակով, նախ, Շիրակում  փոխմարզպետ նշանակվեց  Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է,  այն դեպքում,  երբ նրա եղբայր  Մխիթար Վարագյանը  ՀՀԿ-ի կողմից  Արթիկում  քաղաքապետ է դարձել։  Երկուսին էլ հանձնարարվել է  ընտրություններին մարզից  ՀՅԴ-ին ձայն բերել։ 

Թերթը  փորձել է  քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ  սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատել է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. ՀԺ