Միջազգային հանրությունը Բաբայանի ձերբակալության հարցում չի աջակցում ՕՐՕ-ին.  «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:11 25/03/2017
Հայաստան

Միջազգային հանրությունը Բաբայանի ձերբակալության հարցում չի աջակցում ՕՐՕ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը նա է, որ Սամվել Բաբայանը ահաբեկչություն է  ծրագրել։

Թերթին տված հարցազրույցում  ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ինչպես է վերաբերում Ս. Բաբայանի ձերբակալմանը, նշել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով դատարանում։ Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանք  քաղաքական բովանդակություն հաղորդելը, և քաղաքացիներին ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։  Բայց առաջնային իհարկե բռնությունն և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»։

Placeholder
Միջազգային հանրությունը Բաբայանի ձերբակալության հարցում չի աջակցում ՕՐՕ-ին. «Ժամանակ»