Գերմանական բանկը սխալմամբ չորս այլ բանկի փոխանցել է 5,4 մլրդ դոլար
Տնտեսություն
09:56 25/03/2017
Աշխարհ

Գերմանական բանկը սխալմամբ չորս այլ բանկի փոխանցել է 5,4 մլրդ դոլար

Գերմանիայի Kreditanstalt für Wiederaufbau պետական բանկը սխալմամբ 4 բանկի հաշվին է փոխանցել 5,4 միլիադ դոլար: Գազետա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին գրում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարին: Բանկից պարզաբանել են, որ տեղի ունեցածի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը:

Բանկի ներկայացուցիչը հավելել է, որ սխալը գտել են և շատ կարճ ժամկետում վերացվել:

«Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար, դեպքի պատճառը եղել է մարդկային սխալը  համակարգի կարգավորման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder
Գերմանական բանկը սխալմամբ չորս այլ բանկի փոխանցել է 5,4 մլրդ դոլար