Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի
Սպորտ
09:17 27/03/2017
Հայաստան

Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի

Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է:

«Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության»,- այս մասին նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
 

Placeholder
Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի