Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ. ՀՀ նախագահ
Մշակույթ
18:38 27/03/2017
Հայաստան

Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Անվանի դերասանը նաև հասարակական բուռն գործունեություն ծավալեց Արցախյան գոյամարտի տարիներին՝ իր նպաստը բերելով ազատամարտիկներին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու գործում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
 

 

Placeholder
Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ. ՀՀ նախագահ