Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
09:52 27/03/2017
Հայաստան

Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախօրեին մեկնել է Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկ.

«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին և ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաև Լևան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ` 97 կգ) , Լևան Բերիանիձեն և Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):

Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին:

Placeholder
Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը