Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
Կրթություն, գիտություն
17:47 27/03/2017
Հայաստան

Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում,-տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:
 

Placeholder
Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ