Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 98 տոկոսով
Տնտեսություն
11:25 27/03/2017
Աշխարհ

Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 98 տոկոսով

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա հունվարին ավելացել են երկու անգամ՝ կազմելով 155 մլն դոլար: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝  վկայակոչելով  Ռուսաստանի Էկոնոմիկայի ու զարգացման նախարարության տվյալները:

«2017-ի հունվարին ռուս-իրանական առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 98 տոկոսով և կազմել  155.1 մլն դոլար: Ռուսաստանից արտահանումն ավելացել է 2.7 անգամ՝ կազմելով 117.7 դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝  6.3 տոկոսով՝ հասնելով 37.3 մլն դոլարի»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Placeholder
Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 98 տոկոսով