Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է կալանավորել նախկին նախագահին
Քաղաքական
14:51 27/03/2017
Աշխարհ

Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է կալանավորել նախկին նախագահին

Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է հասնել նախկին նախագահ Պակ Կին Հենի  կալանավորմանը: Նա մեղադրվում է կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու մեջ:

«Մեղադրյալը չարաշահել է իր հսկայական իշխանությունն ու նախագահի կարգավիճակը, որպեսզի ընկերություններից կաշառք  ստանա և խախտել է նրանց կորպորատիվ կառավարման ազատության իրավունքը»,-Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ՝ ասված է դատախազության հայտարարության մեջ:

Մեղադրող կողմը նաև նշում է, որ Պակ Կին Հենը  «պետական գործերի մասին կարևոր գաղտնի տեղեկատվության» արտահոսք է թույլ տվել:

«Սա առաջացնում է լրջագույն հարցեր»,- նշված է փաստաթղթում:

Դատախազությունն ընդգծում է, որ հավաքել են մեծ թվով ապացույցներ, բայց մեղադրյալը հերքում է մեղադրանքների մեծ մասը: Նրանք պնդում են, որ ապագայում ապացույցները ոչնչացնելու վտանգ կա:

Փաստաթղթերից հայտնի չէ, թե արդյոք նախկին նախագահին ձերբակալելու թույլտվություն տրվել է, թե ոչ: Դատարանի ներկայացուցիչները դեռևս չեն տալիս մեկնաբանություններ:

Ճապոնական «Կիոդո» գործակալությունը միաժամանակ հայտնում է, որ  նախկին նախագահին ձերբակալելու հարցումն ուղարկված է դատարան:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը  մարտի 10-ին հաստատել էր նախագահ  Պակ Կին Հենի իմպիչմենտը:

Placeholder
Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է կալանավորել նախկին նախագահին