Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է
Քաղաքական
14:56 27/03/2017
Հայաստան

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է

Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում,-այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ այսօր «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա  միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր  քարտուղար Միրչեա Չոպրագայիի հետ հանդիպման ժամանակ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝  «ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանի 14 անդամ-պետություններ:

ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային  հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մուլտիմոդալ փոխադրումների և դրա  զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Միրչեա Չոպրագան հայտնել է, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացման նպատակով:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է:

Placeholder
Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է