Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա
Մշակույթ
15:42 28/03/2017
Աշխարհ

Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա

Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր  Բոբ Դիլանը պետք է մինչև այս տարվա հունիսի 10-ը կարդա ավանդական Նոբելյան դասախոսությունը, այլապես նրան չի տրամարդվի մրցանակը՝ 8 միլիոն կրոն (909 հազար դոլար): ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին իր բլոգում գրել է Շվեդական ակադեմիայի քարտուղարը:

Ապրիլի 1-ին և 2-ին Բոբ Դիլանը ելույթ է ունենալու Ստոկհոլմում: Համերգներն արդեն ծրագրված էին եղել մինչև 2016 թ. հոկտեմբեր, երբ հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրների անունները:

«Շվեդական ակադեմիան վերջին ամիսներին Բոբ Դիլանի հետ հեռախոսային զրույց չի ունեցել: Բայց և այնպես Դիլանը գիտի, որ Նոբելյան դասախոսությունը պետք է կարդա հունիսի 10-ից ոչ ուշ,  որպեսզի վճարվի մրցանակի դրամական մասը: Թե ինչպես նա կվարվի՝ իր գործն է»,- ասել է քարտուղարը՝ միաժամանալ ընդգծելով, որ ցանկացած դեպքում Բոբ Դիլանը մնում է Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր:
 

Placeholder
Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա