Նավթի  համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
10:43 28/03/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,54%-ով՝  հասնելով  47,99  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,45%-ով՝ հասնելով բարելի համար 50,98  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են