Ուկրաինայում աճուրդում վաճառվել է Լենինի արձանը
Մշակույթ
20:30 28/03/2017
Աշխարհ

Ուկրաինայում աճուրդում վաճառվել է Լենինի արձանը

Ուկրաինական Չոպ քաղաքում  աճուրդում վաճառվել է Լենինի չորսմետրանոց արձանը, որն արժեցել է  254 հազար գրիվեն  (ավելի քան 500 հազար ռուբլի):  Գումարը քաղաքապետարանին է փոխանցվել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում:

Նշվում է, որ Ուկրաինայում նմանատիպ աճուրդ առաջին անգամ է անցկացվել: Աճուրդին մեկ մարդ է մասնակցել, ով գնել է արձանը նախնական արժեքով:  Չի նշվում, թե ով է գնորդը:  Լենինի արձանը տրվել է օգտագործելու իրավունքով: 

Ավելի վաղ արձանը կանգնեցված է եղել քաղաքի կենտրոնում, հետո այն տեղափոխել են Վետերանների տուն, այնուհետև ապամոնտաժել են դեկոմունիզացիայի օրենքի շրջանակում: 

Placeholder
Ուկրաինայում աճուրդում վաճառվել է Լենինի արձանը