Ամերիկացի ներդրողներն ավելի շատ են դիտարկում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները. ԱՄՆ դեսպան
Քաղաքական
18:11 28/03/2017
Հայաստան

Ամերիկացի ներդրողներն ավելի շատ են դիտարկում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները. ԱՄՆ դեսպան

«Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ-ն եղել է Հայաստանի բարեկամը, վերջին 20 տարիներին միասին կարողացել ենք կերտել ամուր ռազմական, քաղաքական, տնտեսական կապեր, նաև կապեր՝ երկու ժողովուրդների միջև»,- ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ցուցահանդեսի բացմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա հայերենով շնորհակալություն հայտնեց համագործակցության, անկեղծ բարեկամության համար:

Դեսպանի խոսքով, ՀՀ-ԱՄՆ գործընկերությունում  կարևոր նեդրում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:  1992 սկսած ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավմանն աջակցելու նպատակով հատկացել է 1,1 միլիարդ դոլար:

Ռ. Միլսը նշեց, որ տնտեսական ասպարեզում համագործակցությունը աջակցությունից վերածվում է դեպի առևտրային  հարաբերությունների, քանի որ ՀՀ տնտեսության ոլորտում տեղի են ունեցել նշանակալի տեղաշարժեր, աճ:

«Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են դիտարկում Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները, վերջին երկու տարում կարողացել ենք 500 հազար դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ մասնավորապես էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում:

Ակնկալում ենք մեծացնել ներդրումները Հայաստանում վերականգնող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզների ոլորտներում»,- ասաց դեսպանը:

Ռ. Միլսը նշեց, որ հպարտության է արժանի հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում: Նրա խոսքով, նշանակալի համագործակցություն ունեն ռազմական ոլորտում, ԱՄՆ կողմից 48 միլիոն դոլարի ներդրում է կատարվել տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար:


 

Placeholder
Ամերիկացի ներդրողներն ավելի շատ են դիտարկում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները. ԱՄՆ դեսպան