Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն ընգրկվել է մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում
Esquire Russia ամսագիրը Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսն ընդգրկել է Մոսկվայում առաջիկա շաբաթների մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:
Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է մարտի 24-ին, կշարունակվի մինչև հունիսի 4-ը:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված է 19 արվեստագետի 54 աշխատանք, որոնք տրամադրել է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր: Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ: